Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազերի դանդաղ աճի 7 պատճառ

Մազերի դանդաղ աճի 7 պատճառ

Մազերի աճը անմիջականորեն կապված է մարդու առողջության հետ, եթե մարդը լիարժեք առողջ է, ապա մազերը փայլում են, բավարար խիտ են, ամուր ու գեղեցիկ:

Ո՞ր հիվանդությունների, վնասվածքների, նյարդային համակարգի խախտումների ու սթրեսների դեպքում են մազերը դադարում աճել, կամ երբ է դանդաղում դրանց աճը:

Ներկայացնում են ամենատարածված 7 պատճառները:

1. Վատ ժառանգականություն. եթե ձեր նախնիներն ունեցել են բարակ ու նոսր մազեր, ապա հավանականությունը մեծ է, որ դուք էլ կունենաք նման մազեր:

2. Ստամոքս-աղիքային խնդիրներ, էնդոկրին համակարգի խանգարումներ, մարսողական խնդիրներ:

3. Մազաթափության պատճառ կարող է լինել ալոպեցիա, սեբորեան և նման այլ հիվանդություններ:

4. Արյան վատ շրջանառությունը, որի արդյունքում մազարմատները բավարար չափով սնունդ չեն ստանում:

5. Հոգեբանական տրավման, նյարդային համակարգի խանգարումը, սթրեսները, դեպրեսիան:

6. Տարաբնույթ վնասվածքները. հարված, սպիներ, որպես կանոն այդ հատվածներում մազերը դադարում են աճել:

7. Վերջին պատճառը վատ սնունդն է: Մազերի աճի համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կալցիում, մագնեզիում, յոդ, բետա-կարոտին, օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքային նյութեր և այլն:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. grupy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ